Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ

Այն, որ հովազը վերադարձել է նույն տարածք, վկայում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստանի ապահով և կերով հարուստ տարածք լինելու մասին։
Sputnik
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում տեղադրված թակարդ տեսախցիկները ֆիքսել են Նովա անունով հովազին, որն արդեն մեկ տարի է` մշտադիտարկվում է CWR-ի կողմից:

«Այն, որ նոր հովազը նկատվում է նույն տարածքում, վկայում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստանի ապահով և կերով հարուստ տարածք լինելու մասին գիշատիչ հովազի համար, և վերջինս մշտական բնակություն է հաստատել CWR-ում։ Սա մեծ ձեռքբերում է Հայաստանի բնաշխարհի և կենդանական աշխարհի պահպանման գործում»,– տարածած հաղորդագրության մեջ նշում է CWR-ը։

Հիշեցնենք, որ Նովա անունով հովազն առաջին անգամ նկարահանվել էր CWR տարածքում 1 տարի առաջ` 2020թ․-ի աշնանը։
«Տղեն խորոտ էգ կփնտրէ». Խոսրովի անտառի տեսախցիկը «որսացել է» բեզոարյան այծերի տեղաշարժը
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10 000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին:
Դիմավորեք Նովային. Խոսրովի անտառի մոտ կովկասյան հովազի նոր առանձնյակ է հայտնվել. տեսանյութ