Մահացել Է Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Անդրեյ Շապովալյանցը

Անդրեյ Շապովալյանց
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է «ԿամԱԶ» ավտոգործարանի տնօրենների խորհրդի նախագահ, Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Անդրեյ Շապովալյանցը:
«Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրում է, որ 69-ամյա Շապովալյանցը բուժվում էր Մոսկվայի թիվ 52 հիվանդանոցում։ Նրան փրկել չեն կարողացել. նախկին նախարարը մահացել է այսօր առավոտյան։
Ինչքա՞ն է կորոնավիրուսի վարակի միջին տևողությունը
Անդրեյ Գեորգիի Շապովալյանցը ծնվել է Մոսկվայում, ավարտել է Մոսկվայի Գ.Վ. Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսական ֆակուլտետն ու ասպիրանտուրան։
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է պատվաստված քաղաքացի. Անահիտ Ավանեսյան