Հայաստանում ևս մեկ ծննդկան է մահացել կորոնավիրուսից. նախարար

ՀՀ առողջապահության նախարար վստահեցնում է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են հղիներին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Երեկ COVID-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Չնայած մեր մասնագետների գործադրած հսկայական ջանքերին, չհաջողվեց փրկել երիտասարդ կնոջ կյանքը»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Նախարարը ևս մեկ անգամ նշել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են հղիություն պլանավորողների և հղիների համար. պատվաստանյութերը պաշտպանում են հղիներին։
Հիշեցնենք` կորոնավիրուսի պատճառով ծննդկան էր մահացել նաև սեպտեմբերին։
ՀՀ-ում COVID-19-ով վարակված 300 քաղաքացի հոսպիտալացման կարիք ունի