Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կշարունակեն հանդիպումները

ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ–ում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում հանդիպումները շարունակելու վերաբերյալ։
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հանդիպումներ նախատեսվում են։ Առնվազն` պայմանավորվածություն է ձեռք բերվել գործընթացը շարունակելու ու նոր հանդիպում կազմակերպելու»,– ասաց Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ։
Արարատ Միրզոյանը նշեց, որ ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում քննարկել են նաև հումանիտար հարցեր, մասնավորապես` գերիների ազատ արձակման, անհետ կորած զինվորների ու քաղաքացիական անձանց ճակատագրի պարզաբանման վերաբերյալ, ինչպես նաև մշակութային հուշարձանների մատչելիության հարցերը։
«Բացառել թյուրիմացությունները»․ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները խոսել են հեռախոսով
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դրական են գնահատել Ալիևի և Փաշինյանի հայտարարությունները