Էրդողանը պարտվել է Պուտինի հետ բանակցություններում. Դավութօղլու

Ահմեդ Դավութօղլու. Արխիվային լուսանկար
Դավութօղլուն անդրադարձել է նաև Թուրքիայի ներքաղաքական խնդիրներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Սիրիայում առկա խնդիրները վկայում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցություններում Թուրքիայի նախագահ Էրդողանի պարտության մասին։ Թուրքական Halk TV հեռուստաալիքին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախկին արտգործնախարար, ապա վարչապետ, «Ապագա» կուսակցության ներկայիս ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, հայտնում է Ermenihaber.am–ը։
ՀՀ իշխանության «խաղաղության դարաշրջանը» Էրդողանի գիրկն է տանում․ Արեշևը` սպառնալիքի մասին
«Եթե Սիրիայում գործերը լավ չեն գնում, եթե Սիրիայում խնդիր կա, նշանակում է, որ մեծարգո նախագահ Էրդողանն այն սեղանին, որի շուրջ Սոչիում նստել է Պուտինի հետ, ինչ-որ բաներ տանուլ է տվել։ Սիրիայի ռեժիմը, առանց Պուտինի կանաչ լույսի տեղից չէր շարժվի»,-ընդգծել է Ահմեդ Դավութօղլուն։
Դինքի ընտանիքը հաղթանակ տոնեց Թուրքիայի նկատմամբ, թեև դա ուրախանալու առիթ չէ. Էստուկյան
Նա անդրադարձել է նաև Թուրքիայի ներքաղաքական խնդիրներին։ Նշել է, որ Թայիփ Էրդողանը, պարբերաբար խոսելով սեպտեմբերի 28-ի հեղաշրջման մասին, ցանկանում է ծածկել իր կոռումպացվածությունը և վախ է տարածում հանրության շրջանում՝ «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։