Չինական պատվաստանյութը շուտով ՀՀ–ում կլինի, «Pfizer»-ի շուրջ բանակցությունը շարունակվում է

Ռոմելլա Աբովյան
Առողջապահության նախարարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի երկրում պատվաստանյութի պակաս չառաջանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ չինական պատվաստանյութի նոր խմբաքանակը Հայաստան կհասնի առաջիկա օրերին։
Նա չհստակեցրեց, թե հատկապես որ դեղամիջոցի մասին է խոսքը։ Առայժմ հայտնի չեն նաև մատակարարումների ժամկետներն ու գնվող դեղաչափերի քանակը։
COVID-ից բուժված քաղաքացին 90 օր ազատվում է թեստ հանձնելու կամ պատվաստվելու պահանջից
«Պատվաստանյութերի քանակի հետ կապված մի փոքր խնդիր կար, սակայն այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ բացարձակ որևէ խնդիր չունենք: Ակտիվ քննարկումներ են գնում «Pfizer» պատվաստանյութի ներկրման ուղղությամբ: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս կհայտարարվի, թե այն երբ կլինի Հայաստանում», — ասաց Աբովյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac», «Moderna» պատվաստանյութերով։