Ադրբեջանն ազատ է արձակել ՀՀ տարածքից ձերբակալած իրանցի վարորդներին

Գորիս–Կապան ճանապարհ. Արխիվային լուսանկար
Վարորդներն ազատության մեջ են հայտնվել Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակել իրանցի վարորդներին, ովքեր ձերբակալվել էին շուրջ 1 ամիս առաջ ադրբեջանական ուժայինների կողմից՝ ՀՀ Սյունիքի մարզում՝ Գորիս-Կապան ճանապարհին:
Իրանական Mehr գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարների միջև հեռախոսազրույցից մեկ օր անց Բաքուն ազատ է արձակել իրանցի վարորդներին:
ՀՀ–ն ու Իրանը «Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության մասին համաձայնագիր կստորագրեն. Միրզոյան
«Անցյալ գիշեր կայացած հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին ասել էր, որ չպետք է խաթարվեն բարեկամական հարաբերությունները Թեհրանի և Բաքվի միջև»,- նշում է գործակալությունը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ ադրբեջանական ոստիկանության հենակետ է տեղակայվել՝ պատճառաբանությամբ, որ ճանապարհի այդ մասը խորհրդային քարտեզներով պատկանում է Ադրբեջանին։ Սեպտեմբերի 11-ից ադրբեջանցիները ելքի ու մուտքի տուրքեր են պահանջում իրանական բեռնատարներից։
Կա՛մ գաղտնի ինչ-որ բաներ կան, կա՛մ իշխանությունն ասելիք չունի Գորիս–Կապան ճանապարհի մասին
Սեպտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ նրանք նույնիսկ ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների՝ մեղադրելով Արցախ ապօրինի բեռներ տեղափոխելու համար։