«Վանաձոր» ՔԿՀ–ի դատապարտյալներից մեկը մահացել է

ՔԿՀ
Դատապարտյալի առողջական վիճակը կտրուկ վատացել է, շտապօգնություն են կանչել, տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ արձանագրել են, որ նա մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1981թ. ծնված Ա. Ղ.-ն մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
«Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1981թ. ծնված Ա. Ղ.-ի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, որը վերջինիս տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Նույն օրը՝ ժամը 21:50-ին, հիվանդանոցում արձանագրվել է դատապարտյալի կենսաբանական մահը»,– նշված է հաղորդագրության մեջ:
2020թ–ի փետրվարից Հայաստանում քրեական հետապնդման է ենթարկվել 5 «օրենքով գող»
Ըստ քրեակատարողական ծառայության` Ա. Ղ.-ն ունեցել է մի շարք խրոնիկ հիվանդություններ և երկար ժամանակ գտնվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի բուժմասում՝ բժիշկների հսկողության տակ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հայաստանում անչափահասները սկսել են թմրամիջոցներ պատվիրել Telegram–ով