Կալիֆոռնիայում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա. տեսանյութ

Ինքնաթիռի ընկնելուց հետո որոշ տներ այրվել են, մեքենաները մոխրակույտի են վերածվել, զոհեր կան։
Sputnik
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտի քաղաքի բնակելի տների վրա թեթև շարժիչով ինքնաթիռ է ընկել։ Տեղեկությունը հայտնում է Fox 5 հեռուստաալիքը՝ հղում անելով փրկարարական ծառայություններին:
Ականատեսների վկայությամբ՝ ինքնաթիռի ընկնելուց հետո մի քանի պայթյուն է որոտացել։ Տասնյակ կառույցներ վնասվել են, տներից երկուսն ամբողջությամբ այրվել են, կրակը մոխրակույտի է վերածել ավտոմեքենաները։
ԱՄՆ-ում ինքնաթիռի շարժիչի մեջ թռչուն է մտել. շարժիչն այրվել է
Փրկարարներն առայժմ չգիտեն, թե քանի մարդ է եղել կործանված օդանավում, բայց վստահ են, որ որևէ մեկը ողջ մնալ չէր կարող։
Թաթարստանում պարաշյուտիստների տեղափոխող ինքնաթիռի կործանման հետևանքով 16 մարդ է զոհվել