Արմեն Սարգսյանն ու Հռոմի պապը հանդիպել են Վատիկանում

Հայաստանն ու Վատիկանը մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին: Տեղեկությունը հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը:
Հանդիպման մանրամասները չեն ներկայացվում։ Նշվում է միայն, որ Սարգսյանը հանդիպել է նաև Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որին ուղեկցել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալահերը:
«Անկեղծ զրույցների ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել Սուրբ Աթոռի և քրիստոնեական հին ավանդույթներ ունեցող Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման վերաբերյալ», - նշել են մամուլի ծառայությունում:
1 / 4

Արմեն Սարգսյանը Վատիկանում

2 / 4

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հռոմի քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հետ

3 / 4

Արմեն Սարգսյանն ու Հռոմի պապը

4 / 4

Պատվո պահակախումբը Վատիկանում

Պետքարտուղարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերող հրատապ խնդիրները:
Գարեգին 2–րդը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին
Հիշեցնենք` Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով է մեկնել Սուրբ Աթոռ։ Նախագահի մամուլի ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ այցի շրջանակում նա կհյուրընկալվի Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդում, մշակութային ոլորտում փոխգործակցության խորացման հարցեր կքննարկի Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ:
Հանդիպմանը կհաջորդի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: