Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

Աշունը Երևանում
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին` հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևանում հոկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +22-ից +24, երեկոյան՝ +16-ից +18 աստիճան։