ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, դանիականը՝ երկրի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ, քաղաքական տնօրեն Քրիստինա Մարկուս Լասսենը։
«Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-դանիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները։ Անդրադարձ կատարվեց տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գալիք տարի լրանում է հայ-դանիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Կողմերն անդրադարձ են կատարել այդ առիթով կազմակերպվելիք միջոցառումների շրջանակին։
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և գլոբալ օրակարգի մի շարք հարցեր։
Այցի շրջանակներում դանիական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
© Photo : official site of MFA of RA
Կողմերը ծանոթացան տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին։ Անդրադարձ է արվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը։ Կարևորվել է երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
Դանիական պատվիրակությանն ընդունել է նաև ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ու ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Կարևորվել է Ղարաբաղյան խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Այցի շրջանակներում դանիական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
© Photo : official site of MFA of RA
Այցի շրջանակներում դանիական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։