Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը Ռումինիայի հետ խաղից առաջ զրուցել է Մխիթարյանի հետ

Միխայ Ստոյկիցան և Հենրիխ Մխիթարյանը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականը՝ Խոակին Կապառոսի գլխավորությամբ, կիրակի երեկոյան նախախաղային մարզում է անցկացրել Բուխարեստում: Մարզմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, ռումինացի մասնագետ Միխայ Ստոյկիցան:
Թիմի նախկին մարզիչը զրուցել է հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Նրանց հանդիպման լուսանկարը տեղադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-յան էջում:
«Դաշտ ենք դուրս գալիս ոչ թե ոչ ոքիի, այլ հաղթելու համար». կայացավ նախախաղային ասուլիսը
Միխայ Ստոյկիցան Հայաստանի հավաքականը գլխավորել է 2003-2004 թթ․-ին: Միաժամանակ նա եղել է Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Խոակին Կապառոսի սաները կխաղան Ռումինիայի ընտրանու հետ՝ 2022 թ․-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրում:
Նախախաղային մարզում
Յոթ տուրից հետո Հայաստանի հավաքականը J խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ հավասար՝ 12 միավոր ունենալով: Հայ ֆուտբոլիստները 6 միավորով զիջում են առաջատարին՝ Գերմանիայի հավաքականին, և երկու միավորով առաջ են անցնում չորրորդ տեղում գտնվող ռումինացիներից: