Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը. Արման Թաթոյան

ՄԻՊ Արման Թաթոյանը երեխայի հետ. Արխիվային լուսանկար
ՀՀ ՄԻՊ-ը շեշտում է՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, կրթությունից դուրս մնալը, բռնության ենթարկվելու արատավոր երևույթները պետք է ամբողջությամբ դուրս մղվեն մեր հասարակությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով ու երջանկությամբ, տալիս են կյանքի դժվարությունները հաղթահարելու անսպառ մոտիվացիա։ Այս մասին նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրառման մեջ։
ՄԻՊ Արման Թաթոյանը երեխայի հետ. Արխիվային լուսանկար
«Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը, որ մեր կարծրատիպերի պատճառով ձախողվի նրանց կյանքի ճանապարհը:
Սա աղջիկ երեխաների այս միջազգային օրվա սկզբունքային նշանավորում է:
Պետք է նրանց համար ստեղծենք հավասար պայմաններ, հնարավորություն տանք աղջիկ երեխաներին մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանը»,-նշել է Թաթոյանը:
ՄԻՊ Արման Թաթոյանը երեխայի հետ
ՀՀ ՄԻՊ-ը շեշտում է՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, կրթությունից դուրս մնալը, բռնության ենթարկվելու արատավոր երևույթները պետք է ամբողջությամբ դուրս մղվեն մեր հասարակությունից, իսկ մենք պետք է գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր բաժին պատասխանատվությունը այս բոլոր հարցերում։