ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները։ Տեղեկությունը հայտնում են ԲԴԽ-ից։
Որոշումն ընդունվել է միաձայն՝ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիման վրա։
Դատավորի լիազորությունները դադարեցվել են էական կարգապահական խախտում իրականացնելու հիմքով:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ ԲԴԽ-ն դադարեցրել էր նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիզորությունները։ Հիմք էր հանդիսացել Խանդանյանի կողմից անհամատեղելիության պահանջները խախտելու վերաբերյալ` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած միջնորդությունը։