Թաթարստանում պարաշյուտիստների տեղափոխող ինքնաթիռի կործանման հետևանքով 16 մարդ է զոհվել

Յոթ մարդ՝ կյանքի նշաններով, դուրս են բերվել կործանված ինքնաթիռից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Պարաշյուտիստների տեղափոխող թեթևշարժիչավոր ինքնաթիռի վթարի հետևանքով, նախնական տվյալներով, 16 մարդ է զոհվել, ևս յոթ մարդ հոսպիտալացվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԻՆ Թաթարստանի հարցերով գլխավոր վարչության ներկայացուցիչը։
Պաշտոնյան պարզաբանել է, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են Մենզելի կայազորի ուժերը։
«Յոթ մարդ՝ կյանքի նշաններով, դուրս են հանվել ինքնաթիռի սրահից ու տեղափոխվել հիվանդանոց»,- հայտնել է ԱԻՆ-ի ներկայացուցիչը: