Նախագահ Արմեն Սարգսյանը կհանդիպի Հռոմի պապի հետ

Նախագահի այցից հետո փոխգործակցության հուշագիր կստորագրվի ՀՀ ԿԳՄՍ-ի և Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ, որտեղ առանձնազրույց կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ ՄԻՊ-ը Վատիկանի պետքարտուղարի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հրատապության հարցը
«Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակույթի, գիտության և հումանիտար, ինչպես նաև միջեկեղեցական համագործակցությանը վերաբերող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Այցի շրջանակում նախագահը կհյուրընկալվի Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդում, մշակութային ոլորտում փոխգործակցության խորացման հարցեր կքննարկի Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ:
Գարեգին Երկրորդը Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ
Նախագահականից տեղեկացնում են, որ հանդիպմանը կհաջորդի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
Հավելենք, որ նախագահ Սարգսյանը պետական այցով գտնվում էր Իտալիայում։