ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Երևանում բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսական տան մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ցուցահանդեսի բացման ժամանակ
© Photo : пресс-служба Россотрудничества
«Դվին» հյուրանոցային համալիրի ցուցասրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ այս ֆոտոցուցահանդեսը ոչ միայն հնարավորություն է տալիս հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, այլև պահպանել պատմական հիշողությունը, այդ իրադարձությունների մասին ճշմարտությունը փոխանցել։
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը
© Photo : пресс-служба Россотрудничества
Իսկ ամսաթիվը պատահական չի ընտրված: 1943 թվականի հոկտեմբերի 9-ին Կովկասի համար մղվող ճակատամարտում խորհրդային բանակը ջախջախիչ հաղթանակ տարավ ֆաշիստական զորքերի նկատմամբ։ Ռուսաստանում, ի հիշատակ այդ պատմական իրադարձության, նշվում է Ռազմական փառքի օրը: Բացի այդ, դա Երևանի ծննդյան օրն է։
«Այսպիսի իրադարձությունները տարիների ընթացքում ավելի ու ավելի արժեքավոր են դառնում: Որքան ավելի հեռանում ենք Հայրենական մեծ պատերազմի ողբերգական օրերից, այնքան ավելի լավ ենք հասկանում դրանց իմաստը, և այնքան ավելի երախտապարտ ենք ձեզ՝ նրանց, ովքեր չխնայեցին իրենց՝ հաղթանակը կերտելու համար», - ասել է Սերգեյ Կոպիրկինը:
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը
© Photo : пресс-служба Россотрудничества
Դեսպանը վետերաններին մաղթել է քաջ առողջություն ու էներգիա։ Շեշտել է. «Դուք մեզ իսկապես պետք եք, որպեսզի հիշենք կատարվածը և երբեք թույլ չտանք, որ այն կրկնվի»։
Ֆոտոցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը
© Photo : пресс-служба Россотрудничества
Դիմելով վետերաններին՝ նա նշել է, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակն օրինակ դարձավ երիտասարդների համար, սովորեցրեց նրանց մինչև վերջ պաշտպանել հայրենիքը:
«Շատ կուզենայի, որ դուք դառնայիք վետերանների վերջին սերունդը, ում առջև մենք կխոնարհվեինք, որպեսզի ձեր փառահեղ պատմությունը փակեր պատերազմների էջը: Բայց Հայրենական մեծ պատերազմը չդարձավ վերջինը, և այժմ մենք ունենք վետերանների տարբեր սերունդներ: Սակայն վստահ եղեք, որ վետերանների այս նոր սերունդը ձեր դաստիարակության արդյունքն է, նրանք մեծացել են ձեր օրինակով»,- ասել է նախարարը։
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը
© Photo : пресс-служба Россотрудничества
«Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը, որը կտևի մեկ շաբաթ, կազմակերված է Երևանում Ռուսական տան («Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում») կողմից՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ, «Թովմասյան» միջազգային հիմնադրամի հետ համատեղ, ՎՏԲ-Հայաստան բանկի ֆինանսավորմամբ:
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը
© Photo : пресс-служба Россотрудничества
Նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց, ովքեր ճակատում էին կամ ծառայում էին ընդհանուր գործին թիկունքում: Սա ծավալուն աշխատանքի արդյունք է:
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը
© Photo : пресс-служба Россотрудничества
Լուսանկարիչ Տաթև (Ազատուհի) Մնացականյանը շրջել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքներում և գյուղերում՝ այցելելով ամենահեռավոր շրջանները և նկարել է 110 վետերանների դեմքերը` պատմության մեջ նրանցից յուրաքանչյուրի կերպարը պահպանելու համար: