Մարդկությունը կորոնավիրուսի դեմ պայքարում անցել է ճանապարհի մոտ 60 տոկոսը. ԱՀԿ

Էյֆելյան աշտարակի մոտ. Արխիվային լուսանկար
Կազմակերպության ներկայացուցիչները ստիպված են ավելի համեստ լինել իրենց սպասումներում, քանի որ վարակը կարող է անսպասելի անակնկալներ մատուցել նոր շտամի տեսքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Մարդկությունն անցել է կորոնավիրուսի դեմ պայքարի ճանապարհի շուրջ 60 տոկոսը, սակայն դեռ կարող են անսպասելի խոչընդոտներ առաջանալ։ վեյցարական SonntagsBlick թերթին տված հարցազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինատանը:
Հայաստանում կորոնավիրուսից կուրանալու դեպքեր են գրանցվել. բժիշկը մանրամասներ է հայտնում
«Ես հույս ունեմ, որ շուտով մենք կանցնենք ճանապարհի 60 տոկոսը։ Բայց չի բացառվում, որ մենք ստիպված լինենք հերթական անսպասելի խոչընդոտը հաղթահարել»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ դեռ վաղ է խոսել «մարաթոնի» մոտալուտ ավարտի մասին, քանի որ դեռ հայտնի չէ, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ: Նրա խոսքով՝ նոր շտամների անսպասելի հայտնվելը համավարակի այն կետերից է, որը ստիպում է իրենց համեստ լինել իրենց սպասումներում։
ԱՀԿ-ի ներկայացուցիչը կոչ է արել երկրներին ավելացնել պատվաստումների տեմպը, որպեսզի բնակչությունը պաշտպանվի վարակից և հնարավոր լինի կանխել դրա հետագա մուտացիաները:
Բրիտանական մամուլը կորոնավիրուսի ծագման նոր վարկած է ներկայացրել
Կազմակերպության տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 236 մլն դեպք է գրանցվել: Վարակը 4,8 մլն մարդու կյանք է խլել։ Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Բրազիլիայում։
Հայաստանում վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվն այսօրվա դրությամբ 5549 է։