Հոկտեմբերի 10-ին Հայաստանի որոշ հատվածներում +25 աստիճան կգրանցվի. եղանակի տեսություն

Արմավիր
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկա 4 օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` օդի ջերմաստիճանը մինչև հոկտեմբերի 13-ը կշարունակի բարձրանալ 8-10 աստիճանով:
ԱԻՆ–ի հրապարակած աղյուսակի համաձայն` այսօր ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արարատում և Արմավիրում (+25), ամենացածրը` Լոռիում և Արագածոտնում (+16)։
Եղանակի տեսություն
Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +20-ից +22-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +7-ից +9։
ՀՀ մի շարք հատվածներում ծառերը ծաղկել են. Գագիկ Սուրենյանի գրառումը ֆլեշմոբի է վերածվել