ԲՏԱ նախկին նախարար Հայկ Չոբանյանը պետական համակարգում պաշտոն չստացավ

Չոբանյանը դեռ օգոստոսին գրառում էր կատարել՝ նշելով, որ կառավարությունից աշխատանքային առաջարկ է սպասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում։ Այս տեղեկությունը նա հայտնել է Facebook-ի իր էջում։
Չոբանյանը նաև հայտնել է, որ շարունակելու է իր հնարավորությունների շրջանակներում աջակցել կարևորագույն նախագծերի իրականացմանը՝ հանուն անվտանգ և արժանապատիվ Հայաստանի։
Կառլեն Մկրտչյանն Արտաշատի համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել
«Պետական պաշտոնավարումս իրականացրել եմ նվիրումով՝ առավելագույնս կիրառելով իմ կյանքի և գործունեության ընթացքում ձեռք բերած փորձն ու գիտելիքները։ Հասկացել եմ, որ ինստիտուցիոնալ լուծումներ կարելի է և պետք է տալ ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր և հասարակական ոլորտներում»,- գրել է Չոբանյանը։
ԲՏԱ նախկին նախարարի գրառումից պարզ է դառնում, որ նա արդեն որոշակի քայլեր է կատարել աշխատանքային նոր գործունեության դատում։ Նրա խոսքով՝ այս համոզմունքն է նաև նպաստել իր որոշմանը՝ «ստեղծել կայուն, կենսունակ, զարգացող հարթակ` ռազմավարական նշանակություն ունեցող տեխնոլոգիաների զարգացումը խթանելու, առկա ներուժը համախմբելու, նոր ուժ ձևավորելու, արժեքներ ստեղծելու համար՝ երկիրը շատ ավելի անվտանգ, ապահով և զորավոր դարձնելու համազգային մասնակցությամբ»։
Ի՞նչ նշանակություն ունի, թե ով էր պարտության մեղավորը, կարևորը` ընդդիմադիրը պաշտոն չստանա
«Մեծ խնդիրներ լուծելու համար պետք է ինքներս մեծանանք՝ մտքով, հոգով և գործով»,- ամփոփել է գրառումը Չոբանյանը։
Նշենք, որ Հայկ Չոբանյանը դեռ օգոստոսին Facebook-ի իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ առաջիկա օրերին սպասում է առաջարկության՝ կառավարության կազմում իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ։