Արցախից տեղահանված 4 բազմազավակ ընտանիք Կապանում մշտական կացարան է ստացել

Արցախից տեղահանված 4 բազմազավակ ընտանիք Կապանում մշտական կացարան է ստացել
Ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով ընտանիքներին նաև խոշոր եղջերավոր կենդանիներ են տրամադրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Արցախից տեղահանված և Կապանում հաստատված 4 բազմազավակ ընտանիք մշտական կացարանով է ապահովվել։ Տեղեկությունը հայտնում է Կապանի համայնքապետարանը՝ Facebook-ի պաշտոնական էջում։
Արցախից տեղահանված 4 բազմազավակ ընտանիք Կապանում մշտական կացարան է ստացել
«Աշխատանքային այցի շրջանակներում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հյուրընկալվել է Դավիթ Բեկ գյուղում բնակություն հաստատած Հովհաննիսյանների, Այվազյանների և Կարապետյանների ընտանիքներում, ծանոթացել նրանց կենսապահովման պայմաններին և կարիքներին»,- նշված է գրառման մեջ։
Արցախից տեղահանված 4 բազմազավակ ընտանիք Կապանում մշտական կացարան է ստացել
Ընտանիքներին տրվել է նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ։ Սոցիալ–տնտեսական վիճակի բարելավման նպատակով ընտանիքներին աջակցություն է ցուցաբերել «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ–ն՝ տրամադրելով խոշոր եղջերավոր կենդանիներ:
Նշենք, որ մշտական կացարանով ապահովման ծրագիրն իրականացվել է Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության ֆինանսական օժանդակությամբ։
Արցախից տեղահանված 4 բազմազավակ ընտանիք Կապանում մշտական կացարան է ստացել
2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ժամանակավոր բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թիվը կազմում է 21 615 մարդ կամ 5448 ընտանիք:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին` Փախստականների համաշխարհային օրվա վերաբերյալ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում էր, որ պատերազմի հետևանքով իրենց բնակավայրերից տեղահանվել և Հայաստանում էր հաստատվել ընդհանուր մոտ 90 000 արցախցի, որից 88 տոկոսը կանայք և երեխաներ էին։