ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել նաև Ֆիլիպ Կիրկորովը։ Իր տպավորությունների մասինը երգիչը պատմել է Facebook-ի իր էջում։
Կիրկորովը խոստովանել է, որ Առնո Բաբաջանյանը մեծ ազդեցություն է ունեցել է իր ստեղծագործական կյանքի վրա դեռ մանկուց։
Մոսկվայի Կրեմլի դահլիճում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին
© Photo : Facebook / Philipp Kirkorov
«Այս մեծ կոմպոզիտորն իմ ստեղծագործության վրա ազդել է դեռ մանուկ հասակից։ Միշտ հիացած լսում էի Առնո Հարությունովիչի երգերը նրա տանը, երբ հայրս ՝ Բեդրոսը, ինձ իր հետ հյուր էր տանում։Ես այն ժամանակ չէի կարող նույնիսկ երազել, որ դուրս կգամ մեծ բեմ և կերգեմ Մաեստրոյի երգերը, որոնցում աստվածային յուրաքանչյուր մեղեդի լի է առանձնահատուկ սիրով»,- գրել է Կիրկորովը։
Ավելի վաղ Sputnik Արմենիային տված հարցազրույցում անվանի կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 9-ին Կրեմլում ռուսական էստրադայի աստղերի մասնակցությամբ մեծ համերգ տեղի կունենա՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին:
Համերգին մասնակցել են Ֆիլիպ Կիրկորովը, Բեդրոս Կիրկորովը, Կրիստինա Օրբակայտեն, Լև Լեշչենկոն, Լարիսա Դոլինան, Ալեքսանդր Պանայոտովը, Վիտասը և այլ երգիչներ։ Ավագ Կիրկորով կատարել է «Ազգ իմ փառապանծ» երգը։ Հայտնի կոմպոզիտոր, մաեստրո Իգոր Կրուտոյն էլ կատարել է Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը»:
Մոսկվայի Կրեմլի դահլիճում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին
© Photo : Facebook / Philipp Kirkorov
Առնո Բաբաջանյանը ХХ դարի մեծագույն կոմպոզիտորներից է, դաշնակահար, մանկավարժ։ Ծնվել է 1921 թվականի հունվարի 21-ին Երևանում, դասախոսների ընտանիքում։ Արդեն ավելի քան կես դար է ամենահայտնի երաժիշտները կատարում են նրա երգերը, դասական սիմֆոնիաները, քառյակները և ռապսոդիաները աշխարհի ամենահայտնի համերգասրահներում։