Ադրբեջանական կողմի կրակոցներից Արցախի խաղաղ բնակիչ է զոհվել. ՌԴ ՊՆ հայտարարությունը

ՌԴ խաղաղապահներն Արցախում. Արխիվային լուսանկար
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով հոկտեմբերի 9-ին Արցախում տեղի ունեցած միջադեպին։
«Ադրբեջանը հեռահար նպատակներ է հետապնդում». Արցախի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում կողմերի շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հեետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ-ն նաև տեղեկացնում է, որ ռուսական զորակազմի հրամանատարությունը միջադեպի հետաքննություն է անցկացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի ԶՈւ-ի դիպուկահարի կողմից Արցախի խաղաղ բնակչի սպանությունը
Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի մերձակայքում նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական դիպուկահարի ուղիղ թիրախային հարվածից կրծքավանդակի հատվածում ստացած մահացու վիրավորման հետևանքով տեղում զոհվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ․)։
Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում: Սպանության փաստով քրգործ է հարուցվել։