Վիրավորանքի համար տուգանքը կավելանա. օրինագիծը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը, որը վերաբերում էր վիրավորանքի համարր տուգանելուն, Սահմանադրական դատարանը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Տեղեկությունը հայտնում են ՍԴ-ից:
«Վիրավորանքի համար նախկին 1 միլիոնի փոխարեն այժմ վիրավորանք հասցնողը կվճարի մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն դրամ»,- նշում են ՍԴ-ից։
Վիրավորանքի համար` 3, զրպարտության համար՝ 6 մլն. Ալեն Սիմոնյանը վերանայել է իր նախագիծը
Նշենք, որ նախագծի Սահմանադրության համապատասխանության հայցով ՍԴ էր դիմել ՀՀ նախագահը։