Տոմսկում ոստիկանները հետապնդել են տրակտորի վարորդին, որը, ենթադրաբար հարբած վիճակում, շրջում էր քաղաքում։ Այս մասին տեղեկանում ենք ВКонтакте սոցիալական ցանցում ՆԳՆ մարզային վարչության էջից։
Նշվում է, որ այսօր առավոտյան Ռուսաստանի ՆԳՆ Տոմսկի մարզային վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ քաղաքում տրակտոր է երթևեկում, որի վարորդը, հավանաբար, հարբած է: Տեղորոշումը փոխանցել են ճանապարհային ոստիկանության անձնակազմին։
Մի քանի րոպե հետո տրակտորը նկատվել է Իրկուտսկյան ճանապարհին։ Վարորդը ուշադրություն չի դարձրել ոստիկանության` կանգ առնելու պահանջին և փորձել է փախչել։ Տասը րոպե անց վարորդին (ծնվ․ 1992թ․) ձերբակալել են Տոմսկի Միչուրինի անվան փողոցի անտառային հատվածում։
Տղամարդուն տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։ Ընթանում է քննություն, վճռվում է տղամարդուն պատասխանատվության ենթարկելու հարցը։