ՊՆ հրապարակել է ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայողի անունը

ՊՆ
Վիրավորը պայմանագրային զինծառայող է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին, Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊՆ–ն տեղեկացնում է նաև, որ զինծառայողը վիրավորվել է այսօր` ժամը 12:50-ի սահմաններում։
Արցախում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում։
Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Պարբերաբար կրակոցներ են հնչում նաև Երասխի հատվածում։