Կոնգոյում նավ է խորտակվել, ավելի քան 50 մարդ Է մահացել

Ուղևորների ցուցակ չկա, այդ պատճառով անհետ կորածների թիվը հիմնված է նավում տեղավորվող անձանց քանակով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիս–արևմուտքում ինքնաշեն նավ է խորտակվել, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ է տուժել։ Ըստ «France press» գործակալության` տեղեկությունը հայտնել է Կոնգոյի իշխանությունը:
Դեպքը տեղի է ունեցել երեկ` հոկտեմբերի 8-ին։ Գետից 51 մարմին են դուրս բերել, ևս 69-ը համարվում են անհետ կորած:
Թունիսի ափերի մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող երկու նավ է խորտակվել. զոհեր կան
Մոնգալայի նահանգապետի մամուլի քարտուղար Նեստոր Մագբադոն գործակալությանն ասել է, որ 39 մարդ է փրկվել:
Նրա խոսքով՝ ուղևորների ցուցակ չկա, այդ պատճառով անհետ կորածների թիվը հիմնված է նավում տեղավորվող անձանց քանակով:
Մագբադոն հավելել է, որ հնարավոր է` խորտակման պատճառը եղանակի վատթարացումն է եղել։
Նահանգի իշխանությունները հոկտեմբերի 11-ից եռօրյա սուգ են հայտարարել։
Բաթումում փլուզման հետևանքով մահացածների թիվը հասել է 8-ի. Վրաստանում սգո օր է հայտարարվել