ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Բաթումում փլուզված տան փլատակների տակ փրկարարները ևս երկու դի են գտել, մեկը կին է, մյուսը` 11 տարեկան երեխա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան:
Այսպիսով, մահացածների ընդհանուր թիվը հասել է 8–ի, որոնցից երեքը երեխաներ են։ Եվս մեկ մարդու որոնումները շարունակվում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 8-ին փլուզվել է Բաթումի Մայիսի 26-ի փողոցում գտնվող 5-հարկանի բնակելի շենքի մուտքերից մեկը:
Վրաստանի ՆԳՆ– ն ձերբակալել է երեք մարդու՝ առաջին հարկի բնակարանի սեփականատիրոջը եւ երկու բանվորի, որոնք այնտեղ վերանորոգման աշխատանքներ են կատարել։
Գերատեսչության տվյալներով՝ նրանք նորոգման աշխատանքներ են իրականացրել անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ, ինչը, ամենայն հավանականությամբ, հանգեցրել է տան մասնակի փլուզման:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել: