ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հակակոռուպցիոն հետաքննության ֆոնին հայտարարել է իր հրաժարականի մասին։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Հիմա կայուն հարաբերություններ են անհրաժեշտ, այդ պատճառով էլ պատային իրավիճակը լուծելու, քաոսից խուսափելու և կայունություն ապահովելու համար Ես ուզում եմ մի կողմ քաշվել։ Ես Ժողովրդական կուսակցության թիմին խնդրել եմ անպայման շարունակել աշխատանքը»։
Նա նշել է, որ Ալեքսանդր Շալենբերգին առաջարկել է որպես կառավարության նոր ղեկավար: Այժմ Շալենբերգը գլխավորում է երկրի ԱԳՆ-ն։
Կուրցի խոսքով՝ իր հրաժարականի մասին որոշումը հեշտ չի եղել։ Նա հավելել է, որ հեռանալով կանցլերի պաշտոնից՝ կմնա կուսակցության նախագահ և նրա խմբակցության ղեկավարը խորհրդարանում:
Նշենք, որ հոկտեմբերի 6–ին տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության դատախազությունը հաստատել է, որ հետաքննություն է վարում վարչապետի և նրա 9 մերձավորների նկատմամբ` կոռուպցիայի և կաշառակերության գործով։ Կուրցը հերքել է բոլոր մեղադրանքները։