Աշունը ջերմանում է. եղանակի տեսություն

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը ցերեկը մինչև հոկտեմբերի 13-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Հյուսիսային բևեռը «գնում է» Թայմիր, կամ հայկական լեռնաշխարհի ստորգետնյա քաղաքները
Երևանում հոկտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը սպասվում է ցերեկը +19-ից +21, երեկոյան՝ +14-ից +16 աստիճան։