ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից 55-ամյա քաղաքացիական անձ է զոհվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:
«Նախնական տեղեկություններով` այսօր`հոկտեմբերի 9-ին, ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966 թվականին ծնված Արամ Տեփնանցը»,- ասաց նա:
Թադևոսյանի խոսքով` տղամարդը կրակոցի պահին Մարտակերտ քաղաքի հարակից նռան այգում է եղել։