Քաղավիացիայի կոմիտեն դեռ աուդիտ չի անցել. թերությունները վերացրե՞լ են. «Ժողովուրդ»

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Նախորդ տարի ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության (EASA) կողմից աուդիտ չէր անցել։ Պարզվում է՝ այս գործընթացի շուրջ դեռ առարկայական տեղաշարժ չկա։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
ՔԱԿ-ի ու Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության հետ հանդիպումը կկայանա հաջորդ տարվա փետրվարին:
Ռևիզոր է գալիս. եվրոպացիները խիստ աուդիտ կանցկացնեն Հայաստանի քաղավիացիայի կոմիտեում
«Ժողովուրդ»–ին քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը հայտնել է, որ հարցազրույց են ունեցել Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության հետ և վերջիններս իրենց կայքում գրել են, որ առաջընթաց կա։
«Այդ գործընթացը բավականաչափ երկար է. սկզբից վեր են հանվում հիմնապատճառները, թե որոնք են եղել, որ այդ թերությունները արձանագրվել են, հետո կազմվում է ծրագիր՝ ինչպես ենք մենք դուրս գալու այդ վիճակից, ինչպես ենք այդ թերությունները վերացնելու, ժամանակացույցն ենք կառուցում, թե ինչպես պետք է դա անենք, ու իրականացվում է դրանց վերացումը: Ապա համաձայնեցնում ենք իրենց հետ»,- պարզաբանել է Գյուրջյանը՝ հավելելով, որ թերությունները վերացվել են:
«Հայաստան» հիմնադրամի աուդիտի արդյունքներն ամփոփվել են. Փաշինյանը մանրամասներ հայտնեց
Տեղեկացնենք, որ աուդիտը ներառում է ամեն ինչ` սկսած ինքնաթիռի անիվների մաշվածությունից, վերջացրած օդաչուների պատրաստվածության մակարդակը ստուգելով։
Հիշեցնենք, որ EASA-ի մասնագետները կոմիտեում նախորդ տարվա փետրվարին էին աուդիտ իրականացրել։ Արդյունքում մի շարք թերություններ էին հայտնաբերել, որոնք գերազանցել են 50 էջը։
Քաղավիացիայի կոմիտեն հաստատեց` ՀՀ օդային տարածքով Բաքու-Նախիջևան թռիչք է իրականացվել
Հավելենք, որ ԵՄ գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, 2020-ի հունիսի սկզբին հայտնել է ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակի» մասին, որում առաջին անգամ ընդգրկվել էր նաև Հայաստանը՝ իր բոլոր ավիափոխադրողներով:
Սա շատ մեծ ձախողում էր Հայաստանի ավիացիոն իշխանությունների համար: «Սև ցուցակը» պարբերաբար թարմացնում է Եվրահանձնաժողովը՝ հիմնվելով ԵՄ ավիացիոն անվտանգության կոմիտեի մասնագետների կարծիքի վրա: