ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևելյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 8–ի գիշերը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +15...+17 աստիճան։