Մեկ շաբաթվա ընթացքում Ալբերտ Ազարյանի ընտանիքում գրանցվել է երկրորդ մահը

Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյան. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Մեկ շաբաթվա ընթացքում Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի ընտանիքում գրանցվել է երկրորդ մահը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Մեկ շաբաթ առաջ կյանքից հեռացել էր 92-ամյա Ազարյանի կինը՝ Ելիզավետա Ազարյանը: 87-ամյա Ազարյանը կորոնավիրուսով էր վարակվել ու ապաքինվել, սակայն հետագայում չկարողացավ վերականգնվել:
1202 նոր դեպք, 33 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Այսօր հայտնի դարձավ, որ կորոնավիրուսից մահացել է նաև նրա դուստրը՝ 64-ամյա Ժաննա Ազարյանը: