Կարող ենք համարել «մեկնարկի» բյուջե. ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյան

Տիգրան Խաչատրյանը Sputnik Արմենիային պատմել է 2022թ–ի բյուջեով նախատեսված ծրագրերի, հաջորդ տարվա առաջնային ուղղությունների, ինչպես նաև նոր պաշտոնում աշխատանքի մեկնարկի, որոշ դժվարությունների ու դրանց հաղթահարման մասին։
Sputnik
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նոր պաշտոնը ստանձնելուց հետո մինչ հաջորդ տարվա բյուջեի մշակումը շուրջ 1 ամիս ժամանակ է ունեցել, ինչպես ինքն է ասում, իրավիճակը գնահատելու և հասկանալու համար։
Բացի այդ, թե՛ պաշտոնը ստանձնելուն նախորդած օրերին, թե՛ դրանից հետո ֆինանսների նոր նախարարը ժամանակ առ ժամանակ դիմել է արդեն նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանին։

«Երբ որ հարցեր են առաջացել, պարոն Ջանջուղազյանի աջակցությունը միշտ առկա է եղել, քննարկել ենք, խորհրդակցել, առանձին հարցերի վերաբերյալ ընդհանուր տեսակետներ ենք ունեցել»,– Sputnik Արմենիային ասաց Խաչատրյանը։

Անդրադառնալով կառավարության կողմից արդեն հաստատված 2022թ–ի բյուջեի նախագծին` ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ այն 2021թ–ի արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի առաջին տարվա բյուջեն է։ Այս տեսակետից Խաչատրյանը հաջորդ տարվա ֆինանսական փաստաթուղթը բնորոշեց իբրև «մեկնարկային»։
Ակնկալում ենք ՌԴ աջակցությունը ձեռնարկությունների ստեղծման հարցում. նախարարը` Կոպիրկինին
«Իր բովանդակությամբ ուղիղ կապված լինելով կառավարության ծրագրի գերակայությունների հետ և արտացոլելով այն քաղաքականությունը, որը կառավարությունը հայտարարել է իր գործունեության ծրագրով` այն կարելի է հենց այդ ծրագրի իրականացման մեկնարկի բյուջե համարել,– ասաց նախարարը,– թե՛ սոցիալական, թե ՛ կրթական ծրագրերի, թե՛ ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով մենք նախանշել ենք այն ուղղությունները, որով առաջիկա տարիներին ավելի ակտիվ ենք լինելու, և սա կարող ենք համարել մեկնարկի բյուջե»։
Հարցազրույցում նախարարն անդրադարձել է նաև 2022թ–ի հունվարի 1-ից ավելացող սոցիալական հատկացումումներին, պետական ապարատի` հաջորդ տարի նախատեսված ծախսերին, այդ թվում` հավելավճարների ու պարգևավճարների խնդրին, պատասխանել հանրությանը հուզող մի շարք այլ հարցերի։
ՀՀ-ն վերականգնել է պատերազմից ու կորոնավիրուսից տուժած տնտեսական կայունությունը. նախարար