«Հայաստանը հայտնվել է մի շարք արտաքին սպառնալիքների կենտրոնում։ Նման միտք կառավարության նիստում արտահայտել է նաև ՀՀ վարչապետը` ասելով, որ ահագնացող սպառնալիքների իրավիճակը շարունակվում է։ Մենք այժմ պետք է հասկանանք, թե որն է պատճառը և առաջինն արձանագրենք, որ պատերազմը դեռ չի ավարտվել և շարունակվում է։ Այն, իհարկե, նոր ձևեր է ստացել, բայց այն նպատակը, որին հետամուտ էին լինում պատերազմ հրահրողները, այն է՝ ձևավորել աշխարհաքաղաքական նոր կոնֆիգուրացիա, ունի նոր ստատուս քվո»,- ասաց Հարությունյանը։
«Սա նշանակում է, որ տարածաշրջանի խնդիրները 6–ով (Ռուսաստան-Իրան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան-Վրաստան), իսկ իրականում` 3–ով մենք կարող ենք լուծել, այդ թվում և աշխարհաքաղաքական բնույթի։ Թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին, և թե՛ Թուրքիային այս ֆորմատը բավարարում է այն առումով, որ եթե մենք ենք ստանձնում մեծ տարածաշրջանի պատասխանատվությունը, ապա որևէ այլ ազդեցիկ խաղացողի անհրաժեշտություն չենք զգում»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ Հայաստանի պարագայում, իր պատկերացմամբ, այդ ամենը հղի է շատ բարդ զարգացումներով։