2021 թվականի Նոբելյան մրցանակակիրները․ ֆոտոշարք

Քիմիայի մեջ առանձնացվել են բարդ մոլեկուլների նոր սինթեզի վերաբերյալ հետազոտությունները, ֆիզիոլոգիայում՝ նոր նյարդային ռեցեպտորների բացահայտումը, ֆիզիկայի մեջ՝ գլոբալ տաքացման մոդելները, իսկ գրականության մեջ՝ հետգաղութատիրական ուղղությունը։
Sputnik
1 / 16

Կոլաժում ներկայացված են բժշկության, քիմիայի, ֆիզիկայի ու գրականության 2021 թվականի Նոբելյան մրցանակների ութ դափնեկիրներ: Բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Արտեմ Պատապուտյանն ու Դևիդ Ջուլիուսը, ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Ջորջիո Պարիզին, Սյուկուրո Մանաբեն և Կլաուս Հասելմանը, քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Բենջամին Լիստն ու Դևիդ Մակմիլանը, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աբդուլռազակ Գուրնան։

2 / 16

Գերմանացի գիտնական Բենջամին Լիստը, որը Դևիդ Մակմիլանի հետ 2021 թվականին արժանացել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի։

3 / 16

Փրինսթոնի համալսարանի օդերևութաբան պրոֆեսոր Սյուկուրո Մանաբեն, որը ստացել է 2021-ի ֆիզիկայի նոբելյան մրցանակի մի մասը, մամուլի ասուլիսի ժամանակ։ Ստեֆան Ֆուեգլիստալերն ու Դեբորա Պրենտիսը ծափահարում ու շնորհավորում են նրան։ Փրինսթոնի համալսարանում, Նյու Ջերսի, ԱՄՆ, 2021 թվականի հոկտեմբերի 5

4 / 16

Գերմանացի Կլաուս Հասելմանն իր կնոջ՝ Սյուզաննայի ու դստեր՝ Անետի հետ լուսանկարվում է 2021 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակ ստանալուց հետո, Գերմանիայի Համբուրգ քաղաքի իր տանը, 2021 թվականի հոկտեմբերի 5-ին:

5 / 16

Ձախից աջ՝ Փրինսթոնի համալսարանի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Էրիկ Ֆրենսիս Վիշաուսը, կենսաբան Ջոզեֆ Հութոն Թեյլոր-կրտսերը, աստղաֆիզիկոս Դևիդ Վ. Կ. Մակմիլանը, ֆիզիկոս Դունկան Հոլդեյնը, տնտեսագետ Անգուս Դիտոնը և տնտեսագետ Քրիստոֆեր Սիմսը խմում են Մակմիլանի կենացը։

6 / 16

Տանզանացի գրող Աբդուլռազակ Գուրնան, 2021 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Մեծ Բրիտանիայի Քենթերբերի քաղաքի իր տանը, 2021 թվականի հոկտեմբերի 7-ին:

7 / 16

Իտալացի գիտնական ու ֆիզիկոս Ջորջիո Պարիզին տոնում է իր հաղթանակը։ Ճապոնա-ամերիկյան գիտնական Սյուկուրո Մանաբեն, Կլաուս Հասելմանը Գերմանիայից ու Ջորջիո Պարիզին Իտալիայից 2021 թվականի հոկտեմբերի 5-ին ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ են ստացել կլիմայի մոդելների ու ֆիզիկական համակարգերի ընկալման համար:

8 / 16

Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Մակմիլանը, որը Բենջամին Լիստի հետ 2021 թվականի քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակ է ստացել, տոնում է այդ իրադարձությունը։

9 / 16

Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Մակմիլանը, որը Բենջամին Լիստի հետ 2021 թվականի քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակ է ստացել, զրուցում է լրագրողների հետ։

10 / 16

Սյուկուրո Մանաբեն (աջից) Նյու Ջերսի նահանգի Փրինսթոնի իր տանը զրուցում է լրագրողների հետ երեքշաբթի, 2021 թվականի հոկտեմբերի 5-ին:

11 / 16

Գերմանացի գիտնական Բենջամին Լիստը, որը Դևիդ Մակմիլանի հետ 2021 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիայի բնագավառում, տոնում է հաղթանակը։

12 / 16

Ռուսական «Նովայա գազետա» անկախ թերթի գլխավոր խմբագիր, 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովը հանդիպում է լրագրողների հետ թերթի գրասենյակի մոտ (2021 թվականի հոկտեմբերի 8), Մոսկվա

13 / 16

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր, իտալացի գիտնական Ջորջիո Պարիզին Հռոմի իր գործընկերների հետ սելֆի է անում 2021 թվականի հոկտեմբերի 5-ին:

14 / 16

Ամերիկահայ Արդեմ Պատապուտյանը լուսանկարվում է իր գրասենյակում։

15 / 16

Հերման Կլաուս Հասելմանը 2021 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակ ստանալուց հետո Գերմանիայի Համբուրգի Մաքս Պլանկի ինստիտուտում։

16 / 16

1936 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալը

Հայտնի են 2021 թվականի Նոբելյան մրցանակի բոլոր դափնեկիրները։
Հայաստանի համար գլխավոր նորությունն այն է, որ նոբելյան մրցանակակիր է դարձել հայ գիտնականը։ Ամերիկացի ֆիզիոլոգ Դևիդ Ջուլիուսը ու ամերիկահայ Արտեմ Պատապուտյանը դարձել են ֆիզիոլոգիայի ու բժշկության գծով մրցանակի դափնեկիրներ նյարդային ռեցեպտորների հայտնաբերման և ուսումնասիրման համար։ Այդ ռեցեպտորները շրջակա միջավայրի մեխանիկական ազդանշանները վերածում են էլեկտրական ազդանշանների և ուղարկում ուղեղին: Դա թույլ է տալիս ավելի լավ հասկանալ շոշափելու ու զգացողությունների էությունն ինչպես մարդու, այնպես էլ այլ կենդանի օրգանիզմներ մոտ։
Լող, ձիավարում, թիավարում, հոկեյ. Վլադիմիր Պուտինի նախասիրությունները` լուսանկարներով
Քիմիայի բնագավառում դափնեկիրներ են դարձել գերմանացի գիտնական Բենիամին Լիստն ու ամերիկացի Դավիթ Մակմիլանը նոր տեսակի օրգանական կատալիզատորների ստեղծման ու բարդ ասիմետրիկ մոլեկուլներ ստանալու համար։ Դրանք կարևոր են դեղագործության և այլ տեխնոլոգիաների բնագավառում:
Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի են արժանացել ճապոնացի գիտնական (ԱՄՆ-ում աշխատող) Սյուկուրո Մանաբեն, գերմանացի Կլաուս Կասելմանը և իտալացի Ջորջո Պարիզին՝ գլոբալ տաքացման ֆիզիկական մոդելների հաշվարկների համար:
Պատերազմի տարելից, հրաժեշտ Հայկոյին, տարածաշրջանային զարգացումներ. շաբաթը` լուսանկարներում
Գրականության գծով մրցանակը ստացել է Աբդուլրազակ Գուրնան Տանզանիայից։ Նա բնակվում է Մեծ Բրիտանիայում, հետգաղութատիրական գրականության ներկայացուցիչ է (այդ ուղղությունն ավելի լավ հայտնի է հայ ընթերցողին Սալման Ռուշդիի գրքերից):
Խաղաղության մրցանակը ստացել են ռուսաստանցի ընդդիմադիր լրագրող, «Նովայա գազետայի» գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովն ու ֆիլիպինյան ծագում ունեցող ամերիկացի լրագրող Մարիա Ռեսան: