Ըմբիշ Նորայր Հախոյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում

Այսօր մրցագորգ դուրս կգա նաև 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Հունառոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Նորայր Հախոյանը հաղթանակով է մեկնարկել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Մեր ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 6-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել գերմանացի Ֆաբիան Շմիդտի նկատմամբ:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 2 մեդալ է նվաճել
Քառորդ եզրափակչում Հախոյանը կգոտեմարտի ամերիկացի Մաքս Նովրիի հետ:
Այսօր մրցագորգ դուրս կգա նաև 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը. նրա մրցակիցը կլինի նորվեգացի Հավարդ Յոերգենսենը: