Տեղումները կշարունակվեն. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հայտնի են ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին հարավ-արևելյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հոկտեմբերի 7-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՀԱԷԿ–ի վերազինումն ավարտվել է. հայտնի է վերագործարկման նախնական ժամկետը
Մայրաաղաքում հոկտեմբերի 7–ի գիշերը կլինի 8-10 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +14...+16 աստիճան։