Նորայր Հախոյանն ու Մալխաս Ամոյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում են

Կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի Իրանի ներկայացուցիչը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հոկտեմբերի 7-ին մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Հախողյանը (55 կգ) նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր:
Քառորդ երզափակիչում Հախոյանը մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մաքս Նոուրի հետ և հաղթանակի հասավ ժամանակից շուտ 9:0 հաշվով:
Կիսաեզրափակիչում Հախոյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Էմին Սեֆերշաևը:
Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին
Նորայր Հախոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 6:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Գերմանացի ներկայացնող Ֆաբիան Բեռնարդ Շմիտի նկատմամբ:
Կիսաեզրափակիչ դուրս եկավ նաեւ 2021 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի Մ23 չեմպիոն Մալխաս Ամոյանը, որը 72 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում ուժերը չափեց 2020 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Լիտվայի ներկայացուցիչ Կրիստուպաս Շլեյվայի հետ և հաղթեց 5։0 հաշվով։
Կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի Իրանի ներկայացուցիչը։