Խաղաղապահներն օգնել են Արցախի գիշերօթիկ դպրոցի սաներին

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախի սոցիալական և կրթական հաստատություններին։
Sputnik
Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները բարեգործական հիմնադրամներից մեկի ներկայացուցիչների հետ համատեղ կազմակերպել ու մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցի սաներին օգնություն ցուցաբերելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Վլադիմիրովի խոսքով՝ երեխաներին կոշիկներ ու գրենական պիտույքներ են նվիրել։
Արցախում խաղաղապահները սադրիչ գործողությունները կանխելուն ուղղված հսկողություն են կատարում
«Մարդասիրական օգնությունը տրամադրել են բարեգործական կազմակերպությունները, ռուսական խաղաղապահ ուժերը Ստեփանակերտ են բերել», - ասել է Վլադիմիրովը:
Գիշերօթիկ դպրոցում ծնողազուրկ կամ առանց ծնողական խնամքի մնացած 19 երեխա կա:
Խաղաղապահներն ապահովել են Լաչինի միջանցքով մոտ 65 հազար մեքենաների անվտանգ շարժը
Դպրոցի երեխաներն ու դաստիարակները շնորհակալություն են հայտնել ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետներին և բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին։
Բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան ռուսական խաղաղապահ ուժերին շնորհակալություն է հայտնել համատեղ գործունեության համար և խոսել համագործակցությունը շարունակելու մտադրության մասին:
Արցախում ռուս խաղաղապահներն ԱԹՍ–ի օգնությամբ հետազոտել են տեղանքը