Պետական այցի երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց Իտալիայի կառավարություն։
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ընդունեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին Հռոմում գտնվող իր նստավայրի մոտ:
Տեղի է ունեցել ողջույնի պաշտոնական արարողություն ռազմական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են Հայաստանի և Իտալիայի օրհներգերը։
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով հոկտեմբերի 5-ին ժամանել է Հռոմ։ Հոկտեմբերի 6-ին մեկնարկել է ՀՀ նախագահի պետական այցը Իտալիա։
Նա արդեն հանդիպել է իր իտալացի գործընկեր Սերջո Մատարելլայի ու Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ, ինչպես նաև ընդլայնված ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Հռոմի Վենետիկի հրապարակում էլ Հայաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել «Հայրենիքի խորանին»։