Հոկտեմբերի 30-ին Հայաստանում կանցկացվի «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար

Վազքուղին 10 կմ է, մրցանակները՝ 1մլն դրամից մինչև 50 000 դրամ: Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի անցկացման նպատակով կառավարության այսօրվա որոշմամբ գործադրի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվեց 35 710 200 դրամ:
Ներկայացնելով սպասվող մրցույթի մանրամասները՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ այն նախատեսվում է անցկանել Երևան-Էջմիածին մայրուղում, 2021 թվականի հոկտեմբերի 30-ին: Վազքուղին 10 կմ է, մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, բայց մրցանակներ կստանան միայն ՀՀ քաղաքացիները:
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին մասնակցել է շուրջ 330 մարդ
«Այս 35 մլն դրամից 15 մլն-ն է կազմում մրցանակային ֆոնդը, մնացածը՝ տարբեր կազմակերպչական ծախսերի համար է»,- ասաց Դումանյանը:
15-17 տարեկանների մրցախմբում առաջին երեք տեղերը զբաղեցնողները կպարգևատրվեն նոութբուքերով, ավելի բարձր տարիքային խմբերի առաջին տեղը գրավողը կստանա 1մլն դրամ, 2-րդը՝ 600 000, 3-րդը՝ 400 000 դրամ; Ավելի ցածր դրամական պարգևներով (300-ից մինչև 50 հազարական դրամներ) կպարգևատվեն մինչև 20-րդ տեղը գրավող մասնակիցները: