Հայաստանի նախագահը Հռոմում ծաղկեպսակ է դրել «Հայրենիքի խորանին»

Sputnik
Իտալիայի Հանրապետություն պետական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում այցելել է Վենետիկի հրապարակ, որտեղ նրան դիմավորել են Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին և բարձրաստիճան զինվորականներ։
Հայաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել «Հայրենիքի խորանին»։
Նշենք, որ «Հայրենիքի խորանը» նվիրված է առաջին աշխարհամարտում զոհված և անհետ կորած 650 հազար մարդկանց ու բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերե են Իտալիային:
Հռոմի նախագահական պալատում կազմակերպվել է հայկական նկարների բացառիկ ցուցադրություն
Այն տեղադրվել է 1921 թվականի նոյեմբերի 4-ին, այն բանից հետո, երբ անհայտ զինվորի մարմինը նոյեմբերի 2-ին Իտալիայի հյուսիսից տեղափոխել են Հռոմի Սանտա Մարիա դել Անջելի եկեղեցի, որտեղ տեղի է ունեցել հոգեհանգստի արարողությունը: Այդ ժամանակից Անհայտ զինվորի գերեզմանի վրա հավերժական կրակի մոտ ծառայություն է իրականացնում պատվո պահակախումբը։
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով հոկտեմբերի 5-ին ժամանել է Հռոմ։ Հոկտեմբերի 6-ին մեկնարկել է ՀՀ նախագահի պետական այցը Իտալիա։
Գարեգին Երկրորդը Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ
Նա արդեն հանդիպել է իր իտալացի գործընկեր Սերջո Մատարելլայի ու Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ, ինչպես նաև ընդլայնված ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական իշխանությունների ներկայացուցիչների հետ: