Հոկտեմբերի լույս 7-ի գիշերը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները լուսադեմին ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նրանք Շիրակի փողոցում նկատել են, որ մի երիտասարդ թմրամիջոցով փաթեթներ է նետել փողոց։ Երիտասարդին բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։
Մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 24-ամյա երիտասարդին բերման ենթարկելու վայրը զննելու ընթացքում հայտնաբերվել է մի քանի փաթեթ, որոնցից երկուսի մեջ սփայսի, իսկ մեկի մեջ մեթամֆետամինի նմանվող զանգվածներ են եղել։ Երիտասարդն ասել է, որ դրանք իրենն են։
Հանգամանքները պարզվում են։