Արցախցիներին հյուրատներում տեղավորելու փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տեղեկություններ

Արցախի ԱԱԾ
Արցախի ԱԳՆ-ն քրեական գործ է հարուցել կեղծ տեղեկություններ ներկայացնելու փաստի առթիվ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Տեղահանված արցախցիներին հյուրատներում տեղավորելու փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տեղեկություններ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 2 235 000 դրամի վնաս: Տեղեկությունը հայտնում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հյուրանոցում բնակվող անձանց մասին կեղծ տեղեկություններ են հայտնաբերվել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և տնտեսվարող սուբյեկտի միջև 2020թ. դեկտեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում կնքված փաստաթղթերում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն), 334-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն) և 345-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական փաստաթղթերի կեղծում և օգտագործում) նախատեսված հանցանքների հատկանիշներով։
Արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կյանքի կկոչվի. նախարարը մանրամասներ հայտնեց