Արագածոտնում վթարի է ենթարկվել 15 տոննա բանանով բեռնված վրացական բեռնատարը. կա տուժած

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Վթարը տեղի է ունեցել Թալին-Քարակերտ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Տուժածը Վրաստանի քաղաքացի է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 02:40-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի, 59-ամյա Էմզար Զուգլիձեն իր վարած Scania մակնիշի բեռնատարով Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում ճանապարհի երթևեկելի գոտում կողաշրջվել է»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով Է. Զուգլիձեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել 15 տոննա բանանով: