Վարչապետի աշխատակազմից` ՊԵԿ փոխնախագահ. Փաշինյանը նոր նշանակում է արել

ՊԵԿ նոր փոխնախագահը 2018թ-ից առայսօր զբաղեցնում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ Համապատասխան որոշման մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակից։
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Նշենք, որ Սողոմոնյանը 2018թ-ից առայսօր զբաղեցնում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտնը։
Իսկ մինչ իշխանափոխությունը եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետը։
Սասուն Խաչատրյանը նշանակվեց նորաստեղծ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ