Փոխվարչապետը հայտնեց` ինչպես կորոշվի, թե որ քարտեզի հիման վրա սահմանազատում կանեն

«Հայաստան» խմբակցության պատգամավորը հետաքրքրվեց` եթե սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնելիս պետք է առաջնորդվեն Սովետական Հայաստանի սահմաններով, ապա արդյո՞ք ՀՀ–ն պահանջելու է Ադրբեջանից իր զորքերը դուրս հանել ԼՂ–ից
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ամբողջական և համապարփակ իրավական հիմքերի և հենքերի հետազոտությունից հետո միայն պարզ կդառնա, թե որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացներ սկսելու համար։
Ադրբեջանում շփոթմունք կա. ԱԽ քարտուղարը` ԼՂ հարցի և սահմանազատման մասին
Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նման կարծիք հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։
Նշենք, որ Խաչատրյանը հետաքրքրվեց` եթե սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնելիս պետք է առաջնորդվեն Սովետական Հայաստանի սահմաններով, ապա արդյո՞ք ՀՀ–ն պահանջելու է Ադրբեջանից իր զորքերը դուրս հանել ԼՂ–ից։
Նրա խոսքով` ՀՀ անկախության հռչակման մասին Գերագույն խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը հղում է կատարում ՀՀ անկախության մասին 1990 թվականին օգոստոսի 23-ի հռչակագրին։ Սա էլ, ըստ Խաչատրյանի, հիմնվում է 1989-ի դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ և ԼՂ վերամիավորման մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂ Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։ Այսինքն` Սովետական Հայաստանը, որի հիմքի վրա ստեղծվել է ՀՀ–ն, ներառում էր ԼՂԻՄ 5 շրջանները և Շահումյանի շրջանը։
Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի արձագանքին սահմանազատման առաջարկի վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ
«Սահմանազատման և սահմանագծման գործընթացներում ինչպես նախապատրաստական, այնպես էլ իրականացման փուլերում առաջին հերթին կարևոր են ոչ թե քարտեզները, այլ այն իրավական ակտերը, որոնք վավեր են և որոնց հիման վրա էլ կազմվել են քարտեզները։ Դրանք, իհարկե, իրենց հերթին պետք է հետազոտվեն»,–ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` պետք է մաքսիմալ հետազոտվեն այն ակտերը, որոնք երկկողմ համաձայնեցված են եղել և որոնց հիման վրա էլ քարտեզագրում է եղել։